Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանին Մոսկվայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկի հետ։ Այս մասին ասվում է Մոսկվայում Իրանի դեսպանատան Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, ով Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկերոջ հրավերով, մտքերի փոխանակման և երկկողմ խորհրդակցությունների համար, հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկի հետ»,- նշել են դիվանագիտական առաքելությունից։