Իրանի պատվիրակությունը բանակցություններ է վար...

Իրանի պատվիրակությունը մայիսի 25-ին բանակցություններ է վարել Կատարում՝ քննարկելու Հորմուզի նեղուցի թեման և Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրի։

«Պատվիրակության՝ Դոհա այցի հիմնական թեման դարձել են այն հարցերը, որոնք կապված են Հորմուզի նեղուցի և բարձր հարստացված ուրանի հետ», - հեռուստաալիքին հայտնել է իրավիճակին ծանոթ դիվանագետը։

Նրա խոսքով՝ իրանական պատվիրակության կազմում Կատար է ժամանել նաև երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին՝ քննարկելու իրանական սառեցված ակտիվների հարցը։ Նրանից բացի, Կատար են ժամանել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին, որպեսզի քննարկեն հակամարտության կարգավորման մյուս խոչընդոտները։

Կատարն այն երկրներից մեկն է, որը միջնորդի դեր է կատարում Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության կարգավորման գործում։

Ավելի վաղ Fox News-ը, հղում անելով տեղեկացված ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Իրանը «սկզբունքորեն համաձայնել է շրջանակային համաձայնագրին», և որ այն 95%-ով պատրաստ է։ Բանակցողները դեռևս վիճում են Թեհրանի միջուկային ծրագրին և Հորմուզի նեղուցին վերաբերող ձևակերպումների շուրջ։