Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է ն...

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Մաջիդ իբն ալ-Ռեզան՝ փոխարինելով զոհված Ազիզ Նասիրզադեին. այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով փոխղեկավար Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային:

«Իրանի նախագահ Փեզեշքիանի հրամանով Մաջիդ իբն ալ-Ռեզան նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար»,- գրել է Թաբաթաբային X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ: