Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին...

Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, գտնվում է մեկուսացման մեջ և չի պատասխանում իրեն ուղարկվող հաղորդագրություններին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին։

Իսրայելացի պաշտոնյաների խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և որոշ կրոնական գործիչներ ուժեղացրել են վերահսկողությունը երկրում։ Կենտրոնական հետախուզական վարչությունը, իսրայելական Մոսադ գործակալությունը և հետախուզական այլ կառույցներ աշխատում են Խամենեիի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այն պահից ի վեր, երբ Այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո Մոջթաբա Խամենեին հայտարարվեց նոր գերագույն առաջնորդ, նա հրապարակավ չի հայտնվել։