Իրանական նավթամուղները կարող են պայթել մոտ երեք օրից, եթե ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը շարունակվի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ Իրանի նավթամուղներով «նավթի հսկայական ծավալներ են հոսում»։ «Եվ եթե ինչ-ինչ պատճառներով այդ գիծը փակվում է՝ պահեստարաններ կամ նավեր բեռնաթափելու անհնարինության պատճառով (ինչն էլ հիմա տեղի է ունենում, քանի որ շրջափակման հետևանքով նրանք նավեր չունեն), ապա այդ գիծը կարող է պայթել ներսից»,- հայտարարել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Թրամփը նշել է, որ Իրանին «մոտ երեք օր է մնացել, մինչև դա տեղի ունենա»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իրանը կարող է կորցնել նավթարդյունահանման իր հզորությունների կեսը։



