Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է պապին։
«Իրանի մեծ ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը հասցված վիրավորանքը և հայտարարում, որ Հիսուսի՝ Խաղաղության և եղբայրության մարգարեի պղծումը անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար։ Թող Ալլահի փառքը լինի ձեզ վրա», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Հռոմի պապը քննադատել էր ԱՄՆ-ի գործողությունները Իրանում: Մասնավորապես, նա անընդունելի է անվանել ԱՄՆ-ի սպառնալիքները Իրանի ժողովրդի դեմ: Ապրիլի սկզբին Հռոմի պապը քարոզում նշել էր, որ գերիշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն:
Լևոն XIV-ի հակապատերազմական հայտարարություններից հետո, ԱՄՆ նախագահը Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «այս պապը թույլ է հանցագործության և արտաքին քաղաքականության հարցում»։ Թրամփը պնդել է, որ առանց իր նախագահության ամերիկացին չէր ընտրվի պապ։



