Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարող է Թուրքիա այցելել հունվարի 4-ին, տեղեկացրել է Hürriyet թերթը։
Թեթրի տվյալներով՝ այցը տեղի կունենա նշանակված օրը, եթե փոփոխություններ չլինեն։ Ավելի վաղ Ռայիսիի այցը Թուրքիա արդեն հետաձգվել էր։
Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը, նշել է թերթը, լինելու է պայքարն ահաբեկչության դեմ։ Այդ հարցը վերջին օրերին հատկապես սուր քննարկվում է Թուրքիայում՝ կապված 12 զինվորների մահվան հետ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հարձակման հետեւանքով, կուսակցությունը Անկարայում համարվում է ահաբեկչական։
Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին սպասվում է Ռայիսիի այցը, ինչպես նաեւ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ։ Բայց այն ժամանակ Ռայիսին չէր մեկնել Անկարա։ Ինչպես նշել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը, այցը հետաձգվել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի Գազայի հատվածի իրավիճակին նվիրված նիստի պատճառով։
Հետագայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել էր, որ Ռայիսին «շուտով կայցելի» Թուրքիա՝ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացման համար։