Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախա...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է երկրի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահվան լուրը:

Նախագահը լուրը հաստատել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:

«Իմ սիրելի գործընկերներ Էսմայիլ Խաթիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքների որոշ անդամների և նրանց ուղեկցողների վախկոտ սպանությունը մեզ գցեց վշտի մեջ: Ես ցավակցում եմ Իրանի մեծ ժողովրդին, և վստահ եմ, որ նրանց ճանապարհը կշարունակվի ավելի մեծ ուժով, քան նախկինում»,- գրել է նախագահը: