Իրանի նախագահի խորհրդականը հանդիպում է անցկաց...

Իրանի նախագահի խորհրդական, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Հեսամուդդին Աշնան նոյեմբերի 18-ին առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, հաղորդում է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կայքը:

Աշնան ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը «չեզոքության» պահպանման և Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործընթացում «արտատարածաշրջանային տերություններին չխառնվելու» անհրաժեշտության վերաբերյալ:

Իրանցի քաղաքական գործիչը հակամարտության կողմերին նաև կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը:

Աշնան հույս է հայտնել, որ «Իրանը կկարողանա նպաստել խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության խորացմանը` հանուն ընդհանուր շահերի»:

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները հետաքրքրություն են հայտնել Իրանի հետ իրենց երկրների հարաբերությունների համապարփակ զարգացման հարցում: