Իրանի նախագահ Ռայիսին 2022թ. սկզբին կայցելի Ռ...

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին 2022թ. սկզբին կայցելի Ռուսաստան, երեքշաբթի ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին, տեղեկացնում է Tasnim իրանական գործակալությունը։

«Ռայիսին Ռուսաստան կմեկնի նոր (2022թ.) սկզբին, ներկա պահին նախագահի քաղաքական հարցերով տեղակալը կազմում է այցի պլանը»,- ասել է Բահադորին։

Նա նշել է, որ այցի ընթացքում Ռայիսին ծրագրում է քննարկել Թեհրանի ու Մոսկվայի երկկողմ եւ առեւտրատնտեսական համագործակցության հարցերը։