Պետդեպարտամենտն Իրանի միջուկային ծրագիրը համարում է ամենաանհետաձգելի խնդիրը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում։
«Անշուշտ, ամենաանհետաձգելի խնդիրը, որին բախվում ենք Իրանի հետ հարաբերություններում, ընդհանուր առմամբ ողջ Մերձավոր Արևելքում, միջուկային ծրագիրն է»,-ասել է նա՝ խոսելով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասին։ Իրանը վերադառնում է միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված բանակցություններին: Բազմակողմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, Վիեննայում։
«Մեր առաջնահերթ հանձնարարությունն է՝ պարզել, թե կարո՞ղ ենք պայմանավորվել համաձայնագրի կատարմանը փոխադարձ վերադարձի շուրջ՝ ապահովելու, որպեսզի Իրանը մշտական և վերահսկելի ձևով զրկված լինի միջուկային զենք ստանալու հնարավորությունից»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ իրանական միջուկային ծրագիրը պետք է կրկին սահմանափակել, այնուհետև զբաղվել այլ մարտահրավերներով։



