Իրանի միջուկային օբյեկտները չպետք է դառնան ռա...

Միջուկային օբյեկտները երբեք չպետք է ռազմական հարձակումների ենթարկվեն:

Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, փոխանցում է «ՌԻԱ» Նովոստին:

«Ես հստակ հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն:

Միջուկային օբյեկտները չպետք է դառնան ռազմական հարձակումների թիրախ, քանի որ դրանք կարող են հանգեցնել շատ լուրջ ռադիոլոգիական հետևանքների»,-ասել է նա՝ մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը՝ կապված Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի հետ։