Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Պակիստա...

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել համատեղ պաշտպանության մասին Մեքքայի պակտին միանալու վերաբերյալ օրինագծի փոփոխություններին, հայտնում է Mehr գործակալությունը։

Փոփոխություններն ընդունվել են չորեքշաբթի օրվա խորհրդարանական բաց նիստում, որն անցկացվել է առկա և հեռավար ձևաչափերով։ Դրանք ուղղված են Սահմանադրության պահապանների խորհրդի ներկայացրած դիտողությունների վերացմանը։ 12 անդամից բաղկացած այս մարմինը ստուգում է խորհրդարանի ընդունած օրենքները։

Որոշումն ընդունվել է խորհրդարանի իրավական և դատական հարցերի հանձնաժողովի զեկույցի քննարկումից հետո։ Հանձնաժողովն ուսումնասիրել էր Սահմանադրության պահապանների խորհրդի դիտողությունները։

Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը, որը հայտնի է որպես Մեքքայի պակտ, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան ստորագրել են 2026 թվականի օգոստոսի 7-ին։