Իրանի խորհրդարանում կքննարկվի հայ-ադրբեջանակա...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածությունը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն, փոխանցում են իրանական լրատվամիջոցները։ Արտահերթ նիստը տեղի կունենա չորեքշաբթի։

Ջալալզադեի խոսքով ՝ իրենք լրջորեն մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։