Իրանի կենտրոնական հատվածում երկրաշարժ է եղել

Իրանի Սպահան նահանգում երեքշաբթի կեսօրին 2,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Երկրաշարժը գրանցվել է Սեմիրոմայում՝ տեղական ժամանակով 12:02-ին։

Հավանական զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։