Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտավարական զորավարժություններն անցկացվել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի ներկայությամբ Քերման նահանգում, հայտնում է Mehr-ը։
Զորավարժությունները տեղի են ունեցել Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի և Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ։
Բարձրագույն գեներալները ժամանել են Քերման՝ ստուգելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական և պաշտպանական պատրաստվածությունը։
«Զորավարժությունների սկզբում գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին անցկացրել է ստուգատես՝ հարգանքի տուրք մատուցելով Իսլամական հեղափոխության մեծահարգ նահատակներին»,- գրում է լրատվամիջոցը։