Իրանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի...

Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզի նահանգում առնվազն 2 մարդ է զոհվել ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ինքնաթիռն ընկել է նահանգի վարչական կենտրոն Քերեջ քաղաքից ոչ հեռու։ Ինքնաթիռում գտնվող 2 անձինք տեղում զոհվել են։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ըստ նախնական տեղեկատվության՝ կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։

Fars գործակալությունը պնդում է, որ օդանավի շարժիչը շարքից դուրս է եկել վերելքի պահին։

Պատահարի վայր է ուղարկվել հատուկ խումբ՝ միջադեպի մանրամասնությունները պարզելու համար: