Իրանի հիվանդանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռ...

Թեհրանի Գանդիի հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Գանդիի հիվանդանոցում հսկայական հրդեհ է բռնկվել, հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը։

Հիվանդներին և անձնակազմին տարհանել են հիվանդանոցից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։