Իրանի հետախուզությունը հայտնել է չորս նահանգո...

Իրանի չորս նահանգում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 14 անդամ է ձերբակալվել, հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով երկրի հետախուզության նախարարությանը։

Նշվում է, որ կասկածյալները վերջին մի քանի օրվա ընթացքում ապօրինի մուտք են գործել երկիր՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։

7 ահաբեկիչ ձերբակալվել է Ֆարս նահանգում, ևս 7-ը՝ Թեհրանում, Ալբորզ և Խուզեստան նահանգներում։