Իրանի հատուկ ծառայությունները տեղեկացրել են ե...

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին Իրանի հարավ-արեւելքում, Սիստան եւ Բելուջիստան նահանգում, տեղեկացրել է Mehr-ը։

Սիստան եւ Բելուջիստան նահանգում հատուկ ծառայությունների ծավալուն հետախուզական-օպերատիվ միջոցառումներից հետո ձերբակալվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, որը մտադրվել էր դիվերսիոն գործողություններ կատարել, տեղեկացրել է ԶԼՄ-ն։

Տեղեկացվել է, որ ձերբակալվածը ցանկացել է դիվերսիոն գործողություններ կատարել՝ ստեղծելով մի քանի խմբեր նահանգի որոշ շրջաններում։

Այդ ցանցի բոլոր անդամները ձերբակալվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում։