Իրանի հասցրած հարվածներից հետո ԱՄԷ-ի երեք խոշ...

Իրանի հասցրած հարվածներից հետո ԱՄԷ-ի երեք խոշոր նավթագազային օբյեկտները դեռ շարունակում են այրվել։ Այս մասին հայտնում է Pars Today-ը ։ 

«Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ իրանական հարվածներից հետո ԱՄԷ-ի երեք խոշոր նավթագազային օբյեկտները («Ասաբը», «Հաբշանը» և «Բուհասան») դեռ շարունակում են այրվել», - նշվում է զեկույցում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում բանակցություններ կընթանան Իրանի հետ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են 5 օրով։ Միևնույն ժամանակ, Իրանը հերքել է այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժել է Թրամփի առաջարկը։