Իրանի հարձակումն Իսրայելի վրա սպառնում է տարա...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա՝ նշելով, որ դա հանգեցնում է իրավիճակի սրման ողջ տարածաշրջանում։

«Իրանի հրթիռային հարձակումները Իսրայելի վրա պետք է դատապարտվեն հնարավորինս խստորեն»,- հավելել է կանցլերը։

Շոլցը Իրանից և Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումից պահանջել է «անհապաղ դադարեցնել հարձակումները Իսրայելի վրա»:

«Միայն Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի և նրա դաշնակիցների շնորհիվ է, որ երեկ իրանական հարձակումը մեծ մասամբ հետ է մղվել», – պնդել է նա։

Կանցլերի խոսքով՝ Գերմանիան իր գործընկերների հետ կշարունակի ջանքեր գործադրել Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարի հասնելու համար։