
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համաձայնել է ներում շնորհել, նվազեցնել կամ մեղմացնել ավելի քան 1500 իրանցի բանտարկյալների պատժաժամկետները, գրում է իրանական Mehr գործակալությունը։
Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի հավանություն է տվել դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեիի խնդրանքին կասեցնել կամ մեղմել այն բանտարկյալների պատիժը, որոնք իրավասու են համարվում պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժաժամկետների կրճատման համար:
Որոշումն ընդունվել է Իդ ալ-Ֆիտր տոնի նախօրեին, որը նշանավորում է մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտը և Իսլամական Հանրապետության ստեղծման տարեդարձը:
Առաջնորդին ուղղված նամակում Մոհսենի Էջեին խնդրել է ներում կամ պատիժը մեղմել ընդհանուր, հեղափոխական և զինվորական դատարանների վճռով դատապարտված 1526 անձանց համար։
Ըստ Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածի 11-րդ կետի՝ Գերագույն առաջնորդը կարող է ներում շնորհել կամ նվազեցնել բանտարկյալների պատժաժամկետները դատական իշխանության ղեկավարի առաջարկով։
Անցյալ ամիս Այաթոլլահ Խամենեին Կուրբան բայրամի տոնի կապակցությամբ ներում է շնորհել ավելի քան 3000 բանտարկյալների։