Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրու...

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները վերջին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել, օրակարգում են եղել Իսլամական Հանրապետությունում վերջին զարգացումները: Թուրքիայի ԱԳՆ տվյալով՝ Հաքան Ֆիդանն ընդգծել է տարածաշրջանում առկա լարվածությունը կարգավորելու համար բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել էր, որ Անկարայում չեն ցանկանում հարևան երկրում քաոս տեսնել: «Արտաքին միջամտությունները Իսլամական Հանրապետության գործերին ավելի մեծ ճգնաժամերի կհանգեցնեն»,- ընդգծել էր Չելիքը: