
Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում ստեղծված հումանիտար վիճակը. հայտնում է Mehr գործկալությունը:
Նրանք ընդգծել են իսլամական երկրների կողմից արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը՝ Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպանությունը դադարեցնելու և անկլավ միջազգային մարդասիրական օգնությունը անհապաղ հասցնելու համար։
Արաղչին և Աբդելաթին նաև քննարկել են Լիբանանում տեղի ունեցող զարգացումները և ընդգծել տարբեր քաղաքական խմբավորումների միջև վստահության մթնոլորտի և ներքին համակարգման պահպանման անհրաժեշտությունը։
Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները անհրաժեշտ են համարել իսրայելական բանակի դուրսբերումը Լիբանանի հարավից: