Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլը...

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալությունը նշում է, որ թուրք և եգիպտացի պաշտոնյաները միջնորդներ են եղել հակամարտության կարգավորման հարցում, ինչը մեծացնում է այս երկրներից մեկում հանդիպում անցկացնելու հավանականությունը։

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հաջորդ շաբաթ։

The Associated Press գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ն և Իրանն ակտիվորեն քննարկում են բանակցությունների նոր փուլը՝ փորձելով հասնել հակամարտության դադարեցմանն ուղղված համաձայնագրի։ Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Պակիստանի մայրաքաղաքը կրկին քննարկվում է որպես հանդիպում անցկացնելու վայր։ Նրանք հավելել են, որ բանակցությունների անցկացման համար ևս մեկ հնարավոր վայր կարող է դառնալ Ժնևը։