Իրանի դրոշի ներքո նավարկող առնվազն մեկ նավ է դուրս եկել Օմանի ծոցից դեպի Արաբական ծով՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման հայտարարումից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, որը վերլուծել է ծովային տրանսպորտի տեղաշարժերին հետևող մոնիթորինգի համակարգերի տվյալները:
Shabdis նավը, որն Իրանի դրոշի ներքո դուրս է եկել Իրանի Չաբահար նավահանգստից, Երևանի ժամանակով ժամը 01:10-ի դրությամբ մտել է Արաբական ծով: Երևանի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ նավը գտնվել է Պակիստանի ափից մոտավորապես 200 կմ հարավ և շարժվելիս է եղել հարավ՝ դեպի Հնդկական օվկիանոս: Որոշ մոնիթորինգային համակարգերի տվյալներով՝ Shabdis նավը կարող է գտնվել ԱՄՆ պատժամիջոցների ներքո:
Ապրիլի 11-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ձախողումից հետո ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաղորդել է, որ ապրիլի 13-ին սկսում է Իրանի ծովային շրջափակումը՝ արգելելով բոլոր նավերի անցումը, որոնք ուղևորվում են իրանական նավահանգիստներ, ինչպես նաև փորձում են հեռանալ այդ երկրի ափերից:



