Իրանի դեմ պատերազմը լուրջ ազդեցություն է թողե...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր իր ղազախ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված «անհիմն և կամայական» ռազմական գործողությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Կասպից ծովի տարածաշրջանի վրա։

Լավրովը, որը Մոսկվայում ընդունել էր Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Քոշերբաևին, տարածաշրջանային հետևանքների մասին խոսելիս նշել է․
«Մենք ստիպված ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված առանց որևէ հիմնավորման զինված ագրեսիան առավել բացասական ազդեցություն է ունեցել Կասպից ծովի վրա»։