Միացյալ Նահանգներին տարիներ կպահանջվեն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում օգտագործված զինամթերքի քանակը լրացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարարության Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք ամեն օր զենք ենք արտադրում դրանք (խմբ.՝ Իրանի դեմ գործողության ընթացքում ծախսված զինամթերքը – խմբ.) փոխարինելու համար։ Սակայն (ծախսված զինամթերքը) համալրելու համար կպահանջվի մի քանի տարի», - Քոլինզի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Պենտանգում առայժմ չեն գնահատել, թե քանի տարի կպահանջվի այդ սպառազինությունների արտադրության համար։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, իսկ ապրիլի 11-12-ին բանակցություններ են վարել Իսլամաբադում։ Կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել։



