Իրանի դեմ պատերազմի արժեքը հասել է 29 միլիարդ...

Ըստ Պենտագոնի պաշտոնական տվյալների, որոնք հրապարակվել են ապրիլի 29-ին, Իրանի դեմ ռազմական գործողությունների համար ԱՄՆ ծախսերը առաջին երկու ամսում կազմել են մոտ 25 միլիարդ դոլար։ Պատասխանելով տվյալների թարմացման վերաբերյալ հարցին՝ Պենտագոնի ֆինանսական տնօրեն Ջուլս Հերստ III-ը հայտարարել է.

«Ցուցմունքներ տալու պահին... գումարը կազմում էր 25 միլիարդ դոլար։ Սակայն Միացյալ շտաբի թիմը և վերահսկիչը (կոմպտրոլեր) մշտապես վերանայում են գնահատականները, և այժմ կարծում ենք, որ թիվը մոտ է 29 միլիարդին»։

Ծախսերի աճը պայմանավորված է հետևյալ գործոններով.

Վնասված տեխնիկայի վերանորոգման և փոխարինման ծախսերի թարմացում,

Նյութական մասի համալրման ծախսեր,

Մարտական գործողությունների գոտում զորախմբի պահպանման ընդհանուր գործառնական ծախսեր։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, անդրադառնալով զինամթերքի պակասի վերաբերյալ օրենսդիրների մտահոգություններին, նշել է, որ խնդիրը «անխոհեմաբար և ոչ կառուցողական կերպով չափազանցվել է»։ Նա վստահեցրել է, որ Պենտագոնն ունի բավարար պաշարներ անհրաժեշտ գործողությունների համար։

Այնուամենայնիվ, դեմոկրատ սենատոր Մարկ Քելլին CBS-ի եթերում «ցնցող» է անվանել ԱՄՆ զինանոցների սպառման աստիճանը։ Ըստ նրա՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում լուրջ սպառվել են հետևյալ համակարգերի պաշարները.

Tomahawk թևավոր հրթիռներ,ATACMS օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, SM-3 որսիչ հրթիռներ, THAAD համալիրների արկեր, Patriot համակարգերի հրթիռներ։

Սենատորը նախազգուշացրել է, որ պաշարների վերականգնումը կարող է տարիներ տևել, ինչը ԱՄՆ-ին խոցելի կթողնի Չինաստանի հետ հետագա հնարավոր դիմակայության դեպքում։