Իսրայելը հարվածներ է հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռների մշակման և արտադրության համալիրի և «Ալ Քուդս» ուժերի գլխավոր շտաբին: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իրանում էլ հայտնել են Թավրիզում նահանգապետարանի շենքի և հետախուզության գրասենյակի շրջանում հարվածների մասին: Ղոմում էլ պայթեցվել է տեղի հետախուզության բաժանմունքի շենքը:
Իրանի հարավում գտնվող Շիրազի օդանավակայանը ևս հարձակման է ենթարկվել՝ հայտնում են տեղական աղբյուրները:



