Իրանի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանին և գազի վերամշակման գործարանին, ինչպես նաև վառելիքի մի քանի պահեստարանի՝ ի պատասխան Թեհրանում վառելիքի ենթակառուցվածքի վրա գրոհի։ Այս մասին հաղորդել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի քաջարի մարտիկները, իրանական նավթի պահեստարանների վրա հարձակմանն ի պատասխան, անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Հայֆայում սիոնիստական ռեժիմին պատկանող նավթավերամշակման և գազի վերամշակման գործարաններին, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին», - հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։



