Իրանի զինված ուժերը գրոհել են իսրայելական ռազմական հետախուզության վարչության շենքի, ինչպես նաև Իսրայելի տարածքում տարբեր թիրախների վրա, այդ թվում՝ Հայֆայի ռազմածովային բազայի շենքերից մեկի: Այդ մասին հաղորդել է Իրանի բանակը։
«Իրանի բանակը հարվածային անօդաչու թռչող սարքերի օգնությամբ այսօր առավոտյան գրոհել է օկուպացված տարածքներում գտնվող տարբեր թիրախների վրա, այդ թվում՝ ռազմական հետախուզության վարչության վրա, 8200 ստորաբաժանման, Green Pine ռադարի, ինչպես նաև Հայֆայի ռազմածովային բազայի սուզանավերի շտաբի շենքի վրա», - ասվում է բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Իրանի միացյալ ռազմական հրամանատարությունը հայտնել էր, որ այսուհետ Մերձավոր Արևելքում բանկերն ու ֆինանսական հաստատություններն իրենց համար կդառնան թիրախ։



