Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Պակիստան...

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած պաշտոնական այցի շրջանակում բանակցություններ է վարել Պակիստանի արտգործնախարարի հետ և նախանշել իր այցի երեք հիմնական նպատակները՝ Հարավային Ասիայում տեղի ունեցող զարգացումների քննարկում, Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում և երկկողմ համագործակցության զարգացում։

Ըստ IRNA գործակալության՝ Արաղչին նշել է, որ Իրանը ուշի-ուշով հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, դրանց թվում՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների վերջին զարգացումներին։ Նա ընդգծել է, որ երկու երկրներն էլ Իրանի համար բարեկամ պետություններ են, իսկ Պակիստանը՝ որպես հարևան և եղբայրական երկիր, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության մեջ։

«Հնդկաստան մեր այցից առաջ մենք կարևոր համարեցինք խորհրդակցություններ անցկացնել մեր պակիստանցի ընկերների հետ և լսել նրանց կարծիքը հիմնական հարցերի վերաբերյալ»,-շեշտել է իրանական դիվանագիտության ղեկավարը։