Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ...

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԵՄ լռությունը Լիբանանում և Եմենում Իսրայելի հարվածներից, ինչպես նաև Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանից հետո Իսրայելին մղում են հետագա ագրեսիվ քայլերի։

Ինչպես ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Բաղերի Քանին քննադատել է «մի շարք եվրոպական երկրների գործողությունները, որոնք «ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ թույլ չեն տվել Անվտանգության խորհրդին դատապարտել Հանիեի սպանությունը» և ընդգծել է, որ եվրոպական երկրների այս որոշումը, ինչպես նաև նրանց լռությունը Եմենում և Լիբանանում «սիոնիստների»՝ (նկատի ունի Իսրայելի իշխանությունների) պատերազմի հրահրման վերաբերյալ, խրախուսում է ռեժիմին շարունակել «իր ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։