Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մարտին կայցելի Ռուսաստան, չորեքշաբթի ասել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Կազեմ Ջալալին։
«Մարտին տեղի կունենա նախարարի այցը Մոսկվա»,- ասել է դեսպանը «Парламентская газета»-ի հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ ներկա պահին Թեհրանը եւ Մոսկվան «հարաբերությունների զարգացման ոսկե շրջանում» են գտնվում. դրանք առաջանցիկ տեմպերով զարգանում են բոլոր ուղղություններով։



