Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատ...

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելական հարվածների համար պատասխանատվությունն ընկած է այդ թվում Միացյալ Նահանգների վրա։ Այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ-ի կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատվություն կկրի սիոնիստական ռեժիմի այս անխոհեմ գործողությունների վտանգավոր հետևանքների համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Իրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։

«Իրանն առանց տատանվելու պաշտպան կկանգնի ազգին», - ընդգծում է գերատեսչությունը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մասնակից չէ Իրանի դեմ իսրայելական հարվածներին: Նրա խոսքով՝ Իսրայելն ԱՄՆ-ին ծանուցել է, որ «այդ գործողություններն անհրաժեշտ են եղել որպես ինքնապաշտպանություն»։ 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտնել է, որ իմացել է Իսրայելի պլանների մասին, և հարվածներն իր համար անակնկալ չեն եղել։ Թրամփը հույս է հայտնել, որ չնայած ստեղծված իրադրությանը, Իրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն։