Իրանի ԱԳՆ-ն ավիահարվածների պատճառով կանչել է...

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, տեղեկացրել է Իրանի «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝  դիվանագետը կանչվել է պարզաբանումներ տալու համար Սիստան եւ Բելուջիստան իրանական նահանգին Պակիստանի ԶՈւ հասցրած վերջին հարվածների վերաբերյալ։ Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Ինչպես Press TV հեռուստաալիքին տեղեկացրել է Իրանի անվտանգության ուժերի ներկայացուցիչը, Թեհրանը Իսլամաբադից բացատրություններ է պահանջել Իրանի թիրախներին Պակիստանի ՌՕՈւ հասցրած հթրիռային հարվածների հետ կապված։

Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որի շրջանակում հարվածներ են հասցվել ահաբեկիչների թաքստոցներին Սիստան եւ Բելուջիստան նահանգում։ Այդ շրջանի իշխանությունների տվյալներով՝ պակիստանյան հարվածների հետեւանքով զոհվել են երեք կին եւ չորս երեխա, նրանք բոլորն օտարերկրացիներ են եղել։