Մեծ Բրիտանիայի կողմից իրանական մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում Իրանի նավագնացության ընկերության եւ «Iran Air» ավիաընկերության դեմ Իրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռների առաքման կեղծ պատրվակով պատժամիջոցներ մտցնելուց հետո, Բրիտանիայի հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։
Նրան է հանձնվել Իրանի վճռական բողոքը Մեծ Բրիտանիայի կառավարության այդ անօրինական եւ չարդարացված գործողության դեմ։
ԱԳՆ-ում դատապարտել են Մեծ Բրիտանիայի այդ գործողությունները՝ դրանք անվանելով միջազգային իրավունքին հակասող, ինչպես նաեւ նավագնացության եւ ծովային առեւտրի ազատության սկզբունքների խախտում։
Գերատեսչությունում հերքել են այն հավաստիացումները, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան՝ նշելով, որ դա ընդունել է ինքը՝ Ուկրաինայի նախագահը։
Նաեւ անընդունելի է անվանվել «որոշ եվրոպական պետությունների, ներառյալ Մեծ Բրիտանիայի միջամտությունը Իրանի եւ այլ երկրների միջեւ համագործակցությանը պաշտպանության ոլորտում»։