Իրանի ԱԳ նախարարը մեծ հաջողություն է համարում...

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեծ հաջողություն է համարել Իսլամական Հանրապետության անդամակցությունը BRICS-ին: Այս մասին նա գրել էթվիթերի իր էջում։

«BRICS-ին Իրանի ընդունումը մեծ հաջողություն է։ Դա կնպաստի ոչ միայն  բազմակողմանիության ամրապնդմանը, այլեւ նպատակներին հասնելու եւ Իրանի կառավարության այլ մակրոռազմավարությունների զարգացման հիմքի ստեղծմանը»,-գրել է նա։