Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Այս մասին հաղորդում է ИРНА գործակալությունը ՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հայտարարությունը։

Զարիֆի այցը կսկսվի երեքշաբթի ՝ մայիսի 25-ին, Բաքվից:

Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցի մանրամասները չեն հաղորդվում։