Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Դոհայում հանդիպել և զրուցել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։
Ամիրաբդոլլահյանն ասել է. «Չնայած Գազայում և Հորդանանի արևմտյան ափին մարդկային և ֆինանսական ծանր կորուստներին և մեծ ավերածություններին, ազգի փայլուն հաղթանակի չափերն ու պաղեստինյան դիմադրության հոսանքները օրեցօր ավելի ակնհայտ են դառնում»:
Հանիեն բարձր է գնահատել Իրանի դիվանագիտական և քաղաքական ջանքերը Գազայի և Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմին ու հանցագործություններին վերջ տալու ուղղությամբ՝ ընդգծելով Իրանի կառավարության աջակցությունը Պաղեստինին: