Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվա...

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան, Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը:

Նշենք, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի նաև Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա և Ռուսաստան:

«Իմ նպատակն է այցելել այն երկրներ, որոնք կարող են օգնել լուծել Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը և հաստատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն», - ավելի վաղ ասել էր Իրանի ԱԳ նախարարը: