Իրանի ԱԳ նախարար․ հարվածները օրինական արձագան...

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 289 վիրավոր։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Նախարարության տեղեկացմամբ՝ փետրվարի 28-ին մարտական ​​գործողությունների սկսվելուց ի վեր հիվանդանոցներ է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 1050 մարդ։

Զոհերի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ Նախկինում հրապարակվել էր տեղեկություն Իսրայելում գրանցված առնվազն 10 զոհի մասին։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Մինչ այժմ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի ինը երկրի՝ Բահրեյնին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Օմանին, Կատարին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Իրանական անօդաչու թռչող սարքը նաև հարվածել է Կիպրոսում գտնվող Մեծ Բրիտանիայի ռազմական բազային։

Իրանի ԱԳ նախարարը հարվածները որակել է որպես «օրինական արձագանք ագրեսիայի աղբյուրին և ծագմանը»՝ հավելելով, որ Իրանի հարվածները չպետք է մեկնաբանվեն որպես այդ երկրների վրա հարձակում։