Իրանցիներն ամբողջ երկրում հավաքվում են կամուր...

Երկրի ամբողջ տարածքում իրանցիները հավաքվում են կամուրջների վրա և էլեկտրակայանների մոտ, որոնք ԱՄՆ-ը սպառնացել է ռմբակոծել, գրում է «Первый ближневосточный» թելեգրամյան ալիքը:

Ալիքը հրապարակել է Ահվազի կամրջի վրա ազգային դրոշը բռնած իրանցիների հավաքվելու կադրեր։

«Մարդիկ բառացիորեն մարդկային վահան են կազմում՝ իրենց ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,- գրում է «Первый ближневосточный»-ն։

Իր հերթին, Mehr լրատվական գործակալությունը պատմական Դեզֆուլ կամրջի վրա և Թավրիզի էլեկտրակայանի մոտ ուսանողների և շարքային քաղաքացիների մարդկային շղթա կազմելու կադրեր է հրապարակել: