Իրանցի սահմանապահների և թալիբների միջև ծանր ս...

Իրանա-աֆղանական սահմանին թեժ մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահների միջև: Այս պահին արմատականները սահմանին մեծ քանակությամբ զրահատեխնիկա են մոտեցնում, այդ թվում` այն, որ Աֆզանստանի տարածքում թողել էին ԱՄՆ Զինված ուժերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ աֆղանստանյան Aamaj News գործակալությանը հղումով:

Իրանի ու Աֆղանստանի սահմանին` իրանական սահմանապահների ու Թալիբան արմատական շարժման զինյալների միջև ծանր տեխնիկայի կիրառմամբ խոշոր բախումները բռնկվել են չորեքշաբթի: Ինտենսիվ զինված բախումներ են Աֆղանստանի հյուսիսում` Նամրոզ արվարձանում: Թալիբների ներկայացուցիչները տեղի բնակիչներին խնդրում են լքել բնակավայրերը: Կողմերն ակտիվորեն կիրառում են հրետանի:

Իրանի մի քանի անցակետեր, որոնք տեղակայված են իրանա-աֆղանական սահմանին, ինտենսիվ զինված բախումների հետևանքով անցել են Թալիբանի զինյալների վերահսկողության տակ: Իրանցի մի քանի սահմանապահներ գերեվարվել են: