Իրանցի բանակցողները տարբեր են և «տարօրինակ»․...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մի կողմից համաձայնագիր է ցանկանում, մյուս կողմից՝ հրապարակայնորեն հայտարարում, թե բանակցություններ չեն ընթանում: Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում:

«Իրանցի բանակցողները տարբեր են և «տարօրինակ»: Նրանք «աղաչում են» մեզ համաձայնության հասնել, ինչը պետք է անեն, քանի որ ռազմական առումով ոչնչացվել են՝ վերականգնվելու զրոյական հնարավորությամբ, բայց միևնույն ժամանակ հրապարակավ հայտարարում են, թե միայն «ուսումնասիրում են մեր առաջարկը»: Դա սխալ է», - գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ լավ կլինի՝ նրանք շուտով լուրջ մոտեցում ցուցաբերեն, «քանի դեռ չափազանց ուշ չէ», այլապես արդեն հետդարձի ճանապարհ չի լինի, և դա լավ չի ավարտվի:

Իրանն ու ԱՄՆ-ն իրարամերժ հայտարարություններ են անում բանակցությունների վերաբերյալ: Ամերիկյան կողմը պնդում է, որ բանակցություններ են ընթանում, մինչդեռ Իրանը հայտարարում է, որ երկրի հետ միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանը կշարունակի դիմադրությունը: