Իրանական կղզիների տարածքի դեմ ցանկացած ագրեսի...

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ դեպի Իրանի կղզիներ ցանկացած ներխուժում կհանգեցնի նրան, որ «Պարսից ծոցում կհոսի զավթիչների արյունը»։ Aյս մասին նա գրել է X հարթակում։

«Հայրենիք կամ մահ։ Իրանական կղզիների տարածքի դեմ ցանկացած ագրեսիա կխաթարի բոլոր սահմանափակումները։ Մենք զսպվածություն չենք ցուցաբերի, և Պարսից ծոցում կհոսի զավթիչների արյունը։ Ամերիկացի զինվորների արյունը Թրամփի անձնական պատասխանատվությունն է», - գրել է Ղալիբաֆը։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ դեռևս հստակ չէ, թե ինչն է դարձել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի նման մեկնաբանությունների պատճառը։

Ենթադրություններ կան, որ Միացյալ Նահանգները կարող է թիրախավորել Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզին, որն Իրանի գլխավոր նավթային տերմինալն է։

Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վիճելի են համարվում Պարսից ծոցում գտնվող երեք ռազմավարական նշանակության կղզիներ՝ Աբու Մուսան, Մեծ Թոմբը և Փոքր Թոմբը։ Իրանը պնդում է, որ դրանք անքակտելիորեն պատկանում են իրեն, մինչդեռ ԱՄԷ-ն վիճարկում է այդ տարածքների նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը։