Իրանական IRIS Lavan նավի անձնակազմը տեղակայվե...

Իրանական IRIS Lavan նավի անձնակազմը տեղավորվել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի օբյեկտներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

Նրա խոսքով՝ նավը մարտի 4-ին խարիսխ է գցել Քոչին նավահանգստում, որից հետո անձնակազմի անդամները տեղավորվել են հնդկական ՌԾՈւ բազաներում։

Ավելի վաղ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել էր, որ Թեհրանը դիմել է Նյու Դելիին՝ խնդրելով թույլատրել իրանական երեք նավերի մուտքը հնդկական նավահանգիստներ և հնդկական կողմը տվել է իր համաձայնությունը։ Նա նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը ճիշտ է համարում թույլ տալ իրանական նավերին մտնել երկրի նավահանգիստներ։

Անցյալ շաբաթ Իրանի ռազմածովային ուժերի IRIS Lavan նավը ժամանել է Քոչին (Հնդկաստան), ինչը տեղի է ունեցել այն նույն օրը, երբ Հնդկական օվկիանոսում ամերիկյան սուզանավը խոցել էր իրանական IRIS Dena ֆրեգատը։