Իրանի պաշտպանության խորհուրդը սպառնացել է իրաքցի քրդերին հարվածներ հասցնել Իրանի տարածք ներթափանցելու փորձերի դեպքում, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։
«Խմբավորումների՝ Իրանի սահմաններ ներթափանցելու դեպքում Իրաքյան Քուրդիստանի բոլոր օբյեկտները թիրախ կդառնան: Իրաքյան Քուրդիստանի ընկերներին և եղբայրներին հիշեցնում ենք, որ մինչ այժմ մենք հարվածներ ենք հասցրել միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և անջատողական խմբավորումների բազաներին»,- ասվում է Պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը:



